Իտալական Ա Սերիայում այսօր կավարտվի 2019/20 մրցաշրջանը: 9-րդ անգամ անընդմեջ հաղթող ճանաչվեց «Յուվենտուսը»: Վերջին տուրում թուրինյան ակումբը պարտվեց «Ռոմային» (1-3), բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ թիմերի վերջնական դիրքերի վրա:
Խաղի ավարտից հետո «Յուվենտուսին» հանձնվեց Ա Սերիայի չեմպիոնի գավաթը: «Յուվենտուսը» պատմության մեջ 36-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: