«Յուվենտուսը» ներկայացրել է նոր տնային մարզաշապիկը, որով թիմը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում: Այն ստեղծվել է ավանդական՝ սև-սպիտակ գույներով, սակայն գծերը որոշակի փոփոխությունների են ենթարկվել:
Ակումբում նշում են, որ սև գծերն ավելի ժամանակակից ձևով են ներկայացված: Adidas-ի կողմից թողարկված մարզաշապիկները խոսում են «Յուվենտուսի» նոր ժամանակաշրջանի մասին:
Ոսկեգույնը, որն առկա է ամբողջ մարզաշապիկի վրա, էլեգանտություն է հաղորդում գծերին, ակումբի տարբերանշանին և հովանավորին: