«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը փոխել է իմիջը, ինչի մասին հայտնում է Թվիթերի իր էջում:
28-ամյա ֆուտբոլիստը փոխել է սանրվածքը.
— Mohamed Salah (@MoSalah) July 29, 2020Նախկինում Սալահը երկար տարիներ ահա այս սանրվածքով էր.
— Mohamed Salah (@MoSalah) July 17, 2020Սալահը 2017 թվականից է պաշտպանում «Լիվերպուլի» գույները: Կարմիրների հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում, իսկ ավարտված մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն, ինչն ակումբի համար առաջինն էր 30 տարվա ընթացքում: Պրեմիեր-լիգայի ավարտված մրցաշրջանում հարձակվողը 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 19 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Կարիերայի ընթացքում Սալահը հանդես է եկել նաև հայրենիքում՝ «Մոկավլուն» ակումբում, իսկ Եվրոպա տեղափոխվելուց հետո հանդես է եկել «Բազելում», «Ֆիորենտինայում» և «Ռոմայում»: 2011 թվականից հրավիրվում է Եգիպտոսի հավաքական: