«Փյունիկ» ՖԱ-ի նորեկ Ստանիսլավ Բուչնևը խոսել է երևանյան ակումբ տեղափոխվելու մասին.
«Ես խոսեցի գործակալիս հետ և մի քանի առաջարկ էի ստացել, որոնցից մեկը «Փյունիկն» էր: Գիտեի, որ Հայաստանում մրցակցությունը և խաղամակարդակը բարձր է: Կասեմ, որ ամեն ինչ շատ ծանրակշիռ է: Տղաները ինձ շատ լավ ընդունեցին: Հուսով եմ ամեն ինչ լավ է լինելու: 21-րդ դարում պետք է կարողանաս կարդալ խաղը: Օգնել, ապահովել թիմակիցներիդ: Ես կանեմ առավելագույնը և ամեն ջանքն կգործադրեմ»,-ասել է թիմի նորեկը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում: