Հայտնի է դարձել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպման անցկացման հնարավոր ժամերը։
Ինչպես հաղորդում է sport.es-ը՝ հղում կատարելով El Partidazo de Cope-ին, հանդիպումը մեկնարկելու է տեղի ժամանակով 13։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում։ Սա հնարավորություն կտա խաղը հեռարձակելու ասիական երկրներում։
Իսպանիայում նման պարագայում կխուսափեն գավաթային հանդիպումների հետ զուգահեռաբար խաղն անցկացնելուց։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք հանդիպումը հետաձգվել էր Բարսելոնայում բողոքի ցույցերի և մասսայական անկարգությունների պատճառով։