Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը պաշտոնապես դուրս է եկել Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայից։
Սա նշանականում է, որ Կառլսենը Նորվեգիայի շախմատի հավաքականի կազմում այլևս չի կարող մրցելույթներ ունենալ այնպիսի մրցաշարերում, ինչպիսին է, օրինակ համաշխարհային օլիմպիադան։
Պատճառը եղել է Kindred բուքմեյքերական ընկերության խոշոր առաջարկը, որը կազմել է 5 միլիոն եվրո։ Նորվեգիայում արտասահմանյան ցանկացած բուքմեյքերական ընկերության գովազդ արգելված է, սակայն Կառլսենը աջակցել է համագործակցությանը։
Նորվեգիայի շախմատի ֆեդերացիան ստեղծված իրավիճակում որոշում է կայացրել հեռացնել Մագնուս Կառլսենին ֆեդերացիայի շարքերից։