Իսպանական Պրիմերայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև խաղը կկայանա ոչ թե շաբաթ՝ հոկտեմբերի 26-ին, այլ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, Կատալոնիայի մայրաքաղաքում ընթացող բողոքի ակցիաների և անկարգությունների պատճառով։
Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, նման որոշում է կայացվել հոկտեմբերի 17-ի երեկոյան՝ մրցումների անցկացման կոմիտեի կողմից։ Խաղի անցկացման ժամը կորոշվի ավելի ուշ։
Պրիմերայի մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 1-ին հորիզոնականն է զբաղեցնում։ 8 տուրում «սերուցքայիններեը» 18 միավոր են վաստակել։ «Բարսելոնան» 2 միավոր պակաս ունի ու գտնվում է 2-րդ տեղում։