Տեղի ունեցան «Legends of Chess» սուպերմրցաշարի չորրորդ տուրի պարտիաները: Տուրի արդյունքներով՝ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը դարձավ մրցաշարի միանձնյա առաջատարը:
Չորրորդ տուրում նորվեգացի գրոսմայստերը ջախջախեց իսրայելցի Բորիս Գելֆանդին՝ 3-0: Ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը 1,5-2,5 հաշվով պարտվեց չինացի Դինգ Լիրենին: Մեկ այլ ռուս շախմատիստ՝ Յան Նեպոմնյաշչին, ավելի ուժեղ էր ուկրաինացի Վասիլի Իվանչուկից (2.5: 1,5): Ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը հաղթեց հունգարացի Պետեր Լեկոյին՝ 2,5-1,5: Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին 2-1 հաշվով հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշի Անանդին:
Կարլսենը 12 հնարավորից վաստակելով 12 միավոր՝ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում է Նեպոմնյաշչին, ով վաստակել է 11 միավոր: Սվիդլերը (9) եզրափակում է լավագույն եռյակը: