Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է 2020/21 թվականի տնային մարզաշապիկը:
Այն պատրաստված է ավանդական ոճով, որտեղ գերիշխում են կարմիր և սպիտակ գույները: Շապիկի վրա կան յուրահատուկ գծանշաններ:


Ակումբի տեխնիկական հովանավորը գերմանական Adidas ընկերությունն է:
Հիշեցնենք, որ «Արսենալը» ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: