«Սպորտինգի» պաշտպան Ժերեմի Մատյոն ավարտել է խաղային կարիերան։
36-ամյա ֆուտբոլիստը այսպիսի որոշում է կայացրել վնասվածքից հետո, որը նա ստացել էր հունիսի 24-ին կայացած մարզման ժամանակ։
«Շատ տխուր օր էր։ Երբ դա տեղի ունեցավ, ես գնացի հանդերձարան լացելու։ Ես գիտեի, որ ամեն ինչ ավարտված է։ Ֆուտբոլիստի կյանքը շատ կարճ է, դրա համար դուք պետք է վայելեք ցանկացած րոպեն»,-Մատյոյի խոսքն է մեջբերում A Bola-ն։
Իր կարիերայի ընթացքում Մատյոն հանդես է եկել նաև «Սոշոյում», «Թուլուզում», «Վալենսիայում» և «Բարսելոնայում»։