Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիս Գարսիան կարծում է, որ Լիոնել Մեսսին դեռ երկար կարող է բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել, տեղեկացնում է Goal-ը:
«Տպավորված եմ արգենտինացու խաղով: Ամեն տարի նա ֆենոմենալ մարզավիճակ և խաղ է ցուցադրում:
Այս տղան կարող է մինչև 2025 թվականը փայլել խաղադաշտում»,-ասել է Գարսիան:
Հիշեցնենք, որ Մեսսին վերջերս խփեց իր կարիերայի 700-րդ գոլը: