Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կորոնավիրուսը հաղթահարելուց հետո խոսել է մրցաշրջանի վերսկսման և այն մրցաշարերի մասին, որոնց ուզում է մասնակցել։
«Դեռևս չգիտեմ՝ կխաղամ US Open-ում, թե ոչ։ Վաշինգտոն ես հաստատ չեմ գնալու։
Եվրոպական մրցաշարերում մասնակցելը բավական անվտանգ է։ Կցանկանայի խաղալ Ռոլան Գարոսում, ինչպես նաև Հռոմի և Մադրիդի մասթերսներում»,-Ջոկովիչի խոսքն է մեջբերում Tennis World-ը։
Ավելի վաղ Ռաֆայել Նադալը հաստատել էր, որ մասնակցելու է Մադրիդի մասթերսին։