Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան անցած տարվա ընթացքում վաստակել է 1,1 միլիոն դոլար, հայտնում է Forbes-ը: Նրա եկամուտները բաղկացած են մրցաշարերի մրցանակային գումարներից, Ռուսաստանի հավաքականում նրա աշխատավարձից, սառցե շոուներին մասնակցելու վճարներից և հովանավորչական պայմանագրերից:
Երկրորդ տարին անընդմեջ Զագիտովան ընդգրկվել է Forbes-ի «40-ը մինչև 40» ամենահաջողակ աստղերի վարկանիշում (40 տարեկանից ցածր շոու բիզնեսի և սպորտի լավագույն 40 աստղերը): 18-ամյա գեղասահորդուհին այս ցանկում ամենաերիտասարդն էր:

Հրապարակման համաձայն, Ճապոնիայում և Ֆրանսիայում Գրան պրի սերիայի փուլերում Զագիտովան վաստակել է 25 հազար դոլար երկրորդ և երրորդ տեղերի համար: Մարզիկը ստանում է նաև աշխատավարձ և նախագահական կրթաթոշակ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից՝ ամսական առնվազն 72 հազար ռուբլի:
«Քնած Գեղեցկուհին. Երկու թագավորությունների լեգենդը» սառցե շոուն բերեց Զագիտովային ավելի քան 8 միլիոն ռուբլի: Նա գլխավոր դերն է խաղացել այս շոուի մեջ և անցկացրել է 22 ներկայացում:
Ըստ Forbes-ի, արտասահմանյան սառցե շոուներին մասնակցելու համար Զագիտովան ստանում է առնվազն 10 հազար դոլար, իսկ նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 20 նման ներկայացում:
