«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը հայտնել է, որ անվանի ֆուտբոլիստ Պաբլո Այմարը լավագույնն է, ում հետ երբևէ հանդես է եկել միևնույն թիմում:
Հիշեցնենք, որ Լուիզը և Այմարը միասին հանդես են եկել «Բենֆիկայում»:
«Շատ ֆուտբոլիստներ իմ կարիերայի ընթացքում օգնել են ինձ, սակայն Այմարը առանձնանում է: Այնպիսի խորհուրդներ, որոնք ստացել եմ Այմարից, նախկինում չեմ լսել ոչ ոքից:
Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ խաղացել եմ: Նա իմ կուռքն է, գիտեմ նաև, որ Մեսսիի կուռքն է»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Marca-ն: