Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում Գատուզոյի «Նապոլին» հյուրընկալում է Ֆոնսեկայի «Ռոմային»: 4-րդ հորիզոնականում հանգրվանած «գայլերն» այս պահին 3 միավորի առավելություն ունեն 6-րդ տեղում գտնվող «Նապոլիի» նկատմամբ:
Երկուսն էլ նախորդ տուրում պարտվել են: Ավելին, «Ռոման» պարտվել է վերջին 2 խաղում: «Ռոմայից» որակազրկման պատճառով խաղը բաց կթողնի Պերոտին, իսկ «Նապոլիից» վնասվածքներ ունեն Ալանն ու Օսպինան:
Երեկ «Միլանը» հաղթեց ու շրջանցեց «Նապոլիին»: Այնպես, որ այս խաղում հաղթանակն անհրաժեշտ է 2 թիմին էլ: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային րոպեներից:
Թիմերը դաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Նապոլի».

«Ռոմա». 13. Լոպես, 2. Զապակոստա, 6. Սմոլինգ, 7. Պելեգրինի, 9. Ջեկո, 21. Վերետու, 23. Մանչինի, 37. Սպինացոլա, 41. Իբանիես, 77. Մխիթարյան, 99. Կլուիվերտ
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: