Ռուս գեղասահորդուհի Ալյոնա Լեոնովան պատմել է, թե ով իր կարծիքով պետք է ստանա ISU-ի մրցանակը՝ որպես տարվա լավագույն մարզիչ:
ISU-ի (Չմշկորդների միջազգային միություն) տարվա լավագույն մարզչի թեկնածուներն են Էթերի Տուտբերիձեն, Ռաֆայել Հարությունյանը և Բրայան Օրսերը:
«Այս ցուցակում Տուտբերիձեն արժանի էր հայտնվել հավակնորդների ցուցակում: Նրա բոլոր մարզիկներն այս մրցաշրջանում շատ լավ հանդես եկան: Դժվար է միանգամից ասել, թե ում եմ նախընտրում: Բոլոր երեք մարզիչները արժանի մասնագետներ են:
Հարությունյանն աշխատում է Նաթան Չենի հետ: Օրսերը բերում է Մեդվեդևային այն մարզավիճակին, որը նա ունեցել էր նախկինում: Սա նույնպես շատ մեծ աշխատանք է:
Ինչ-որ մեկին ընտրելը դժվար է, բայց, հավանաբար, կայունությունն է նախ և առաջ վարպետության նշան: Նաթան Չենը կայուն արդյունք է ցույց տալիս գրեթե յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից: Հետևաբար, իմ կարծիքով, Ռաֆայել Հարությունյանն է տարվա լավագույն մարզիչը», — մեջբերում է Լեոնովային Р-Спорт-ը:
Նաթան Չենը և Ռաֆաել Հարությունյանը