Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին մոտ է «Ինտերին» միանալուն: Ֆուտբոլիստը մեկնել է Միլան իտալական ակումբի հետ պայմանագիր կնքելու համար: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Ժամանումից հետո 21-ամյա Հակիմին գնացել է բուժզննում անցնելու, որից հետո նա պետք է պայմանագիր կնքի «Ինտերի» հետ: Պայմանագիրը նախատեսված է 5 տարի ժամկետով, իսկ գործարքի գումարը կկազմի 40 միլիոն եվրո, գումարած 5 միլիոն՝ բոնուսների տեսքով:
#Inter, Achraf #Hakimi è atterrato a #Milano. In programma visite mediche e firma sul contratto fino al 2025. @fcin1908it #calciomercato pic.twitter.com/mboA3sDIfR
— Alessandro De Felice (@aledefelice24) June 30, 2020
Հիշեցնենք, որ վերջին երկու մրցաշրջանները Հակիմին վարձավճարով հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Անցած մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Բունդեսլիգայի 33 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: