«Բարսելոնայի» ղեկավարությունը հիասթափվել է թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի աշխատանքից և պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել նրան իր պաշտոնից: Այդ մասին հայտնում է Goal-ը:
Հունվարին Սետենը գլխավորեց կատալոնական թիմը՝ փոխարինելով Էռնեստո Վալվերդեին գլխավոր մարզչի պաշտոնում: Նոր մարզիչը չվասատակեց ֆուտբոլիստների վստահությունը և բաց թողեց առավելությունը «Ռեալի» նկատմամբ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում:
Նշվում է, որ Սետյենը կարող է պահպանել իր տեղը, եթե «Բարսելոնան» հաղթի Չեմպիոնների լիգայում կամ Իսպանիայի առաջնությունում:
Ավելի վաղ Քաթարի «Ալ-Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է «Բարսելոնան» գլխավորելու ցանկության մասին: