«Ինտերը» պատրաստվում է առաջարկ անել «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին:
Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ, միլանյան ակումբը մտադիր է խաղացողի համար վճարել 30 միլիոն եվրո, սակայն «Բրեշիան» ցանկանում է ստանալ առնվազն 50 միլիոն եվրո:
Այս պատճառով, հնարավոր է, որ «Ինտերը» փորձի վարձակալել «Տոնալիին»: