«Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպան Մատիա դե Շիլյոյի ծառայություններով, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ Դե Շիլիոն պետք է փոխարինի Նելսոն Սեմեդուին և Ժունիոր Ֆիրպոյին, ովքեր ամռանը հավանաբար կլքեն ակումբը:
Կողմերը քննարկում են ֆուտբոլիստի աշխատավարձի հետ կապված հարցերը:
Հավելենք, որ թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին չի վստահում 27-ամյա պաշտպանին և դեմ չէ նրա հեռանալուն: