Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրում Օդեսսայի «Չեռնոմորեցը» սեփական հարկի տակ 5-2 հաշվով հաղթել է «Լուցկին»: 0-1 հաշվի ժամանակ Արթուր Ավագիմյանը տպավորիչ հարվածով հավասարեցրել է հաշիվը: Ի դեպ, Արթուրի նախկին ակումբը Երևանի «Ալաշկերտն» էր, որտեղ հայ ֆուտբոլիստը չկարողացավ ամրապնդվել:
«Չեռնոմորեցը» 20 տուրից հետո 25 միավորով 10-րդ տեղում է: