«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայում իր նախկին թիմի չեմպիոնությունը։ Սա «Լիվերպուլի» առաջին ոսկին է Պրեմիեր լիգայում վերջին 30 տարվա ընթացքում:
«Խաղացողները մեծ հարգանքի են արժանի: Դժվար մրցաշրջան էր, բայց Լիվերպուլը լավագույն թիմն է, վիճակագրությունը դա ապացուցում է:
Նրանք պատմության մեջ կմնան որպես Պրեմիեր լիգայի լավագույն թիմերից մեկը, որը մենք երբևէ տեսել ենք», — մեջբերում է Օուենին Goal-ը:
«Լիվերպուլը», որը 19-րդ անգամ Անգլիայի չեմպիոն դարձավ, տիտղոսների քանակով երկրի ակումբների շարքում դուրս եկավ մաքուր առաջին հորիզոնական: Չեմպիոնական տիտղոսներից բացի, մերսիսայդցիները իրենց ակտիվում ունեն Անգլիայի 7 գավաթ , 8 լիգայի գավաթ և 9 գավաթ եվրոպական մրցումներում (ընդհանուր՝ 43):