Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու, «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեի՝ «Արարատ-Արմենիայի» դարպասն ուղարկած գոլը լավագույնն է ճանաչվել 24-րդ տուրում՝ ArmSport-ի ընթերցողների վարկածով:
Մեր կայքում անցկացված հարցման արդյունքներով, Կոնեի գոլի օգտին 54 օգտատեր է քվեարկել (ընդհանուր ձայների 49.54%-ը): Հիշեցնենք՝ Գյումրիում կայացած այդ խաղում Կոնեի միակ գոլի շնորհիվ «Շիրակը» հաղթեց ու կարևոր 3 միավոր վաստակեց:
Լավագույն գոլերի եռյակում ընդգրկվել է նաև «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդար Գլիշիչի՝ «Արարատի» դարպասն ուղարկած երկրորդ գոլը: Այս գոլի օգտին 20 օգտատեր է քվեարկել (ընդհանուր ձայների 18.35 %-ը): Երրորդ տեղում «Նոայի» ֆուտբոլիստ Դանու Սպետառուն է՝ «Լոռիի» հետ խաղում հեղինակած իր գոլով (11 ձայն/ 10.09 %):
Քվեարկության արդյունքները՝ ստորև.
