Իտալական «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել «Տորինոյի» դեմ խաղում, տեղեկացնում է Football Italia-ն (1-0):
Հանդիպման 54-րդ րոպեին նրան փոխարինել է Մատո Յայալոն: Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը շատ ծանր է:
«Մենք ցնցված են. Ռոլանդոյի վնասվածքը չափից դուրս ծանր է: Հույս ունեի, որ խաչաձև կապանները չեն, բայց ՝ ցավոք…»,- ասել է ակումբի գլխավոր մարզիչ Լուկա Գոտին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մանդրագորան անցկացրել է 28 հանդիպում և դարձել ՝ 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: