Երկրպագուները կարող են վերադառնալ մարզադաշտեր Իսպանիայի առաջնությունում արդեն այս մրցաշրջանում։
Cadena Ser-ը տեղեկացնում է, որ Լա լիգան Պրիմերայի 20 ակումբների ուղարկել է պլան, որը նախատեսում է երկրպագուների վերադարձ ստադիոններ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում։
Փաստաթղթում ասվում է, որ երկրպագուները բաժանվելու են 4 կամ 5 խմբերի։ Նրանց մուտքը մարզադաշտ թույլատրվելու է պարբերաբար։ Առաջին խումբը ստադիոն է մտնելու խաղի մեկնարկից 90 րոպե առաջ, իսկ վերջինը՝ 15 րոպե առաջ։ Բոլոր երկրպագուները ջերմաչափվելու են ստադիոն մուտք գործելիս։
Հիշեցնենք, որ Լա լիգայի մրցաշրջանը վերսկսվել է հունիսի 11-ից։ Լա լիգան օգտագործում է 3D անիմացիոն ֆորմատ, որով ապահովում է երկրպագուների վիրտուալ ներկայություն։ Աուդիոձայնագրությունների շնորհիվ էլ ստադիոնում երկրպագուների ինտերշում է օգտագործվում։