Համացանցում հայտնվել են «Բարսելոնայի» երրորդ մարզաշապիկի լուսանկարները նոր մրցաշրջանի համար: Նկարները հրապարակվել են Footy Headlines կայքում:
Մարզաշապիկը վարդագույն է սև-փիրուզագույն օձիքով և թևերով: Հովանավորների լոգոնները սև են, տարբերանշանը՝ սև-փիրուզագույն: Շորտերը ևս սև են:

