ՌՊԼ-ի ընթացիկ տուրի «Դինամո»-«Կրասնոդար» խաղը կարող է հետաձգվել: Ինչպես տեղեկացնում է ռուս լրագրող Սերգեյ Եգորովը, «Դինամոյի» խաղացողներից Կլինտոն Նժիեի ու Շառլ Կաբորեի կորոնավիրուսի թեստերը դրական պատասխան են ունեցել:
championat.com-ի տվյալներով, խաղը տեղափոխվել է և կկայանա հուլիսի 19-ին. Կրասնոդարում դեմ չեն:
Հիշեցնենք, որ երեկ «Սոչին» հրաժարվեց տեղափոխել «Ռոստովի» հետ խաղը: Վերջինիս 6 խաղացողի մոտ հայտնաբերվել էր վարակը, սակայն մրցակիցը «Ռոստովի» խնդրանքը մերժեց: «Ռոստովը» խաղին ներկայացավ Մ-19 թիմով ու պարտվեց 1-10 հաշվով: