Ֆրանսիացի թենիսիստ Ռիշար Գասկեն մեկնաբանել է այն փաստը, որ իր հասակակիցները չեն հաղթել խոշոր մրցաշարերում։
«Ես հաճախ եմ լսում, որ մենք չենք հաղթել խոշոր մրցաշարերում։ Բայց պետք է չէ մոռանալ, որ սրանք խելահեղ ժամանակներ էին։ Մեր բախտը չի բերել, քանի որ մենք խաղում ենք Ֆեդերերի, Նադալի և Ջոկովիչի հետ նույն ժամանակ։ Դա անելը այս շրջանում շատ բարդ էր։ Չնայած, Վավրինկան ու Չիլիչը կարողացել են հաղթել սաղավարտի մրցաշարեր։
Գաել Մոնֆիսի, Ժիլ Սիմոնի ու Ժո-Ուիլֆրեդ Ցոնգայի շնորհիվ Ֆրանսիան թենիսի հրաշալի պահեր է ապրել, բայց Նովակը, Ռոջերն ու Ռաֆան լավագույնն էին, մենք շանս չունեինք»,-Գասկեի խոսքն է մեջբերում Eurosport-ը։
Հիշեցնենք, որ Մեծ եռյակը միասին Մեծ սաղավարտի 56 մրցաշար է հաղթել։