Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Անտուան Գրիզմանի կարևորության մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Առաջին իսկ պահից ես վստահել եմ Անտուանին: Նա անչափ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար:
Գրիզմանի խաղային դիրքը հստակ է. նա պետք է խաղա ամենուր:
Այդ տղային չի կարելի սահմանափակումների առջև կանգնեցնել: Ես ունեմ նրա կարիքը»,- ասել է Սետյենը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը ՝ 61 միավորով: