Իսպանական Պրիմերայի 28-րդ տուրի՝ «Մալյորկա»-«Բարսելոնա» խաղի ժամանակ դաշտ է ներխուժել մի երկրպագու, չնայած նրան՝ հանդիպումն անցկացվել է առանց հանդիսականների: Երկրպագուին դաշտից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները:


«Բարսելոնան», հիշեցնենք, այդ խաղում 4 անպատասխան հնդակ է ուղարկել տանտերերի դարպասը. խփած գոլերով աչքի են ընկել Արտուրո Վիդալը, Մարտին Բրայթվայթը, Ժորդի Ալբան և Լիոնել Մեսսին:
Կատալոնացիները, վաստակելով 61 միավոր, գլխավորում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռեալին»:
Իսպանիայի առաջնությունը վերսկսվել է մոտ 3 ամսվա դադարից հետո: