Ղազախստանի Առաջին լիգայի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 1-ից։ Ընդհանուր առմամբ առաջնությանը կմասնակցեն 15 թիմեր։
Առաջին լիգայի թիմերը արդեն իսկ սկսել են խմբակային մարզումները, այդ թվում՝ «Ակադեմիա Օնթուստիկը», որը ամբողջ կազմով արդեն սկսել է մարզումները՝ Լևոն Ղասաբօղլյանի գլխավորությամբ։ Հայ մարզչի գլխավորած թիմը առաջին տուրում կհանդիպի «Շախտյոր-Բուլատի» հետ։

Ավելի վաղ Ղասաբօղլյանն ArmSport-ի հետ զրույցում կիսվել էր, որ ակումբի ղեկավարության կողմից Պրեմիեր Լիգա դուրս գալու նպատակ չի դրվել, թիմը համալրված է Ղազախստանի տարբեր տարիքային հավաքականների ներկայացուցիչներով և ակումբի նպատակը տեղի երիտասարդ ֆուտբոլիստներով որքան հնարավոր է հաջող հանդես գալն է։
Նշենք, որ եզրափակիչ տուրը կկայանա նոյեմբերի 2-ին, և մրցաշարի արդյունքներով կորոշվեն ԿՊԼ-2021 երկու մասնակիցները, իսկ երրորդ տեղը զբաղեցրած թիմը կխաղա ուժեղագույն մրցաշարի տասներորդ տեղը զբաղեցրած թիմերի հետ`հաջորդ տարվա էլիտար դիվիզիոնի երրորդ ուղեգրի համար: