Լա լիգան և Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան (RFEF) համաձայնության են հասել առաջնության հանդիպումների մեկնարկից առաջ կորոնավիրուսից մահացած մարդկանց հիշատակը հարգելու վերաբերյալ։
Լա լիգայի և Սեգունդայի բոլոր հանդիպումները մինչև մրցաշրջանի ավարտը կսկսվեն մեկ րոպե լռությամբ ի հիշատակ կորոնավիրուսից մահացած մարդկանց։
Իսպանիայի առաջնությունը վերսկվելու է հունիսի 11-ից։
Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 401 106 մարդ։ Իսպանիայում գրանցվել է մահվան 27 136 դեպք։