Քաթարի Էր Ռայան քաղաքում ավարտվել է Education City Stadium մարզադաշտի շինարարական աշխատանքները, որտեղ կանցկացվեն 2022 թ. Աշխարհի առաջնության հանդիպումներից մի քանիսը: Այս մասին հայտնում է Qatar News Agency-ն:
45000 հանդիսատեսի համար նախատեսված Education City Stadium-ը նման է փայլուն ադամանդի: Մարզադաշտի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին:
Education City Stadium-ը դարձավ ԱԱ 2022-ի համար կառուցված արդեն երրորդ մարզադաշտը: Նախկինում արդեն սկսել էին գործել Դոհայի Khalifa International Stadium մարզադաշտը և Ալ Վակրայի Al Janoub Stadium մարզադաշտը, որտեղ տեղավորվում են 40 հազար հանդիսատես:

2022 թվականի Աշխարհի գավաթը կանցկացվի Քաթարում ՝ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: Մրցաշարը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի ձմռանը, և ոչ թե ամռանը: Առաջնությունը հետաձգելու որոշումը կազմակերպիչները կայացրել են Քաթարում ամառային տապի պատճառով՝ խաղացողների և երկրպագուների անվտանգության համար: