Միացյալ նահանգների կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Աշխարհի քառակի չեմպիոններին այսուհետ կմարզի Վլատկո Անդոնովսկին:
«Ես Անդոնովսկիից ավելի լավ մարզչի տարբերակ չեմ տեսնում: Նախկին մարզիչ Ջիլ Էլիսը հրաշալի կատարեց իր դիմաց դրված առաջադրանքը՝ հավաքականին 2 անգամ անընդմեջ դարձնելով աշխարհի չեմպիոն»,- հայտարարել է ամերիկյան ֆուտբոլի նախագահ Կառլոս Կորդեյրուն:
Անդոնովսկին ծնվել է Հյուսիսային Մակեդոնիայում: Նրա դեբյուտային խաղը կլինի նոյեմբերի 6-ին: Այդ օրը աշխարհի գործող չեմպիոնները կմրցեն Շվեդիայի հավաքականի հետ: