«Ասթոն Վիլայի» նախկին հարձակվող Դարեն Բենտը կարծիք է հայտնել Ջեկ Գրիլիշի մասին, ում ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Հարի Մագուայերը գնաց 85 միլիոն ֆունտով՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ (պաշտպանի տրանսֆերի համար/խմբ․)։ Երբ նայում ես Գրիլիշին, պետք է արձանագրես, որ նա ավելի լավ մրցաշրջան է ունեցել, քան Մագուայերը։
80 միլիոնը ճիշտ արժեք է Գրիլիշի համար, լավ է հնչում։ Նա ապացուցել է, որ կարող է ցույց տալ իրեն անգամ այն թիմում, որը ամենևին էլ ուժեղ չէ։ Կարծում եմ՝ նա հեռանալու է, քանի որ բարդ է լինելու շարունակելը նման սցենարով»,-Բենտի խոսքն է մեջբերում Goal-ը՝ հղում կատարելով Football Insider-ին։
Ջեկ Գրիլիշի պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։