«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը կարող է գլխավորել Նիգերիայի հավաքականը: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Նիգերիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Գերնոտ Ռորի հետ գործող պայմանագիրն ավարտվում է մայիսի վերջին և դժվար թե այն երկարաձգվի: Աղբյուրի փոխանցմամբ, Նիգերիայի հավաքականը դիտարկում է 73-ամյա Ռեդնապի թեկնածությունը:
2016 թվականին մասնագետն արդեն գլխավորել է Նիգերիայի հավաքականը, սակայն կողմերի միջև բանակցությունները ոչնչի չհանգեցրին:
Ռեդնապը գլխավորել է անգլիական մի շարք ակումբներ`մասնավորապես «Վեսթ Հեմը», «Բորնմուտը», «Տոտենհեմը», ինչպես նաև աշխատել է Հորդանանի հավաքականի հետ: Անգլիացի մասնագետի վերջին ակումբը «Բիրմինգեմ Սիթին» էր, որը նա գլխավորել է 2017 թվականին: