Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել գոլֆ խաղալիս։ Գերմանացին չի կարողանում հարվածել գոլֆի գնդակին։
Կրոսի թիմակիցները զվարճալի գրառումներ են թողել լուսանկարի մեկնաբանություններում։
«Ահա, թե ինչ էիր անում դու ամբողջ շաբաթ»,-գրել է Լուկաս Վասկեսը։
«Իսկ Գարեթ Բեյլը ասում էր, որ ես ամենավատ գոլֆ խաղացողն եմ, ում նա երբևէ տեսել է»,-գրել է Լուկա Մոդրիչը։ Կազեմիրոն ևս մեկնաբանություն է թողել։
