«Բոթաֆոգոյի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան, ով նախկինում խաղացել է Մոսկվայւ ԲԿՄԱ-ում և «Միլանում», հրաժարվել էր իր աշխատավարձից ՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Այս մասին ասել է ակումբի Տնօրենների խորհրդի անդամ Կառլոս Մոնտենեգրոն:
«Հոնդան բոլորովին այլ անձնավորություն է: Նա օգնում է շատ մարդկանց և, բացի այդ, մարտ ամսից հրաժարվել է աշխատավարձ ստանալ: Նա ասաց, որ իրեն շատ են անհանգստացնում Բրազիլիայում և ամբողջ աշխարհում առկա խնդիրները և այդ ժամանակ անհարմար կզգա ստանալ աշխատավարձ։
Անգամ, անհրաժեշտության դեպքում, նա իր ֆինանսական օգնությունն առաջարկել ակումբին»,- մեջբերում է Մոնտենեգրոյին Gazzetta-ն։
Ավելի վաղ, «Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան մեկնաբանել է իր նվաճումը, որը եզակի է դարձել համաշխարհային ֆուտբոլում:
