Իսպանիայի Պրիմերայի 9-րդ տուրի շրջանակում «Մալյորկան» կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»: «Արքայական» ակումբը մի քանի կորուստներով է մոտենում առաջիկա հանդիպմանը:
Marca-ի տեղեկություններով՝ «Ռեալի» հետ Մալյորկա չեն մեկնի վնասվածքներ ունեցող Լուկաս Վասկեսը, Լուկա Մոդրիչը և Գարեթ Բեյլը: Վերջին երկուսը վնասվածքներ են ստացել միջազգային դադարի ընթացքում:
Փոխարենը շարք է վերադառնալու Տիբո Կուրտուան, ով բաց էր թողել Լա լիգայի նախորդ տուրի «Գրանադայի» հետ հանդիպումը: Ամենայն հավանականությամբ հանդիպմանը պատրաստ կլինեն նաև Ռաֆայել Վարանը և Տոնի Կրոսը: Այս երկու ֆուտբոլիստների մասնակցությունը հարցականի տակ էր:
«Մալյորկա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: