«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ֆիլիպե Կոուտինյուի ծառայություններով, որն այժմ վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայում»: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
«Կարմիր սատանաները» պատրաստ են առաջարկ անել «Բարսելոնային»: Ընդ որում, հաղորդվում է, որ Կոուտինյուի շուրջ իրավիճակի զարգացմանը հետևում են նաև «Չելսին», «Տոտենհեմը» և «Լիվերպուլը»:
Կոուտինյուն «Բավարիա» է տեղափոխվել 2019 թվականին՝ 8.5 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է 6 գոլային փոխանցում:
«Բավարիան» ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է գնել 120 մլն եվրոյի դիմաց: Կոուտինյուի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը: