Անգլիական «Արսենալի» նախկին պաշտպան Քենի Սենսոմը գինարբուքի ընթացքում ծեծի է ենթարկվել և այժմ պայքարում է իր կյանքի համար, տեղեկացնում է The Sun-ը:
61-ամյա տղամարդը նախկինում բուժվել է ալկոհոլային կախվածությունից:



Նշվում է, որ բժիշկները այժմ պայքարում են նրա կյանքի համար:
Հիշեցնենք, որ Սենսոմը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 394 հանդիպում: