Բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ» -ի երկու խաղացողի մոտ կասկածվում է կորոնավիրուս: Այս մասին հայտնում է Pressball.by-ը:
Աղբյուրի հաղորդմամբ կորոնավիրուսի նշաններ են նկատվել Վլադիմիր Բուշմայի և Միխայիլ Աֆանասեևի մոտ:
Հիշեցնենք, որ այս օրերին Բելառուսը եվրոպական միակ երկիրն էր, որտեղ ընթանում էր երկրի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: