Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ձյուկովը հայտնել է, թե ինչ կլինի, եթե մրցաշրջանը անհրաժեշտ լինի վաղաժամ ավարտել.
«Եթե ստիպված լինենք մրցաշրջանը կրկին դադարեցնել ու ավարտել, որպես վերջնարդյունք կընդունվի վերջին տուրի դրությամբ ունեցած արդյունքը»,-ասել է Ձյուկովը:
Հիշեցնենք, որ այսօր որոշում կայացվեց հունիսի 21-ին վերսկսել ՌՊԼ-ն: