Ռուսաստանի ֆուտբոլային միությունը այսօր վիդեոկոնֆերանսի ընթացքում վերջնական որոշում կկայացնի ՌՊԼ-ի վերսկսման վերաբերյալ:
Որոշում կկայացվի, թե արդյոք արժե՞ այս պայմաններում վերսկսել դադարեցված առաջնությունը: Հնարավոր տարբերակներից է նաև այս առաջնության չեղարկումը:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ն դադարեցված է մարտից: Առաջնությունում խաղարկվել է 22 տուր: Առաջատարը «Զենիթն» է: Երկրորդ ու երրորդ տեղերում «Լոկոմոտիվն» ու «Կրասնոդարն» են: