Mirror-ի համաձայն, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի կողմից «Նյուքասլը» գնելու գործարքը կարող է խափանվել:
Վերջերս հայտնի էր դարձել Սաուդյան Արաբիայի կառավարության և տեղական հեռուստատեսության միջև կապի մասին, որը ցույց է տալիս ապօրինի տարբեր մարզական իրադարձություններ, ներառյալ Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը: Այդ իսկ պատճառով Անգլիայի Պրեմիեր լիգան կարող է չեղարկել այդ գործարքը:
«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտտան կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ՝ հռոմեական ակումբը ձեռք բերելու համար: Դրա համար Պալոտան օգտագործել է ամենամեծ ներդրումային հիմնադրամի՝ Goldman Sachs ծառայությունները:
Վերջերս միջազգային մամուլում ակտիվ քննարկվում էր, որ ԱՊԼ-ում հանդես եկող «Նյուքասլ Յունայթեդի» սեփականատերն առաջիկայում կփոխվի: BBC-ին հայտնում էր, որ ձեռնարկատեր Մայք Էշլին, որն ակումբը գլխավորում է 2007 թ-ից, համաձայնել է 300 մլն ֆունտով «Նյուքասլը» վաճառել Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամին, որն իր հերթին վերահսկում է արքայազն Մուհամեդ բեն Սալմանը:
Ըստ աղբյուրի, նախկինում Մուհամեդ բեն Սալմանը ցանկացել է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ առաջարկելով 4 մլրդ ֆունտ, սակայն Գլեյզերների ընտանիքի հետ համաձայնության գալ չի հաջողվել: Հաղորդվում է, որ արքայազնը նպատակ ունի թիմը 0-ից կառուցել: