The Sun-ը հայտնում է, որ «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին ավազակային հարձակման զոհ է դարձել:
Հաղորդվում է, որ Ալին տանը բիլիարդ է խաղացել վեց ընկերների և իր ընկերուհի Ռուբի Մեյի հետ, երբ դիմակավորված երկու տղամարդ, զինված դանակներով, իր տուն են ներխուժել: Նրանցից մեկը հարվածել է ֆուտբոլիստի դեմքին: Հարձակվողները նրա ընկերուհուց խլել են խաղացողի ժամացույցներն ու զարդերը:
«Շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների համար: Սարսափելի փորձ է, բայց հիմա մենք բոլորս լավ ենք: Ես բարձր եմ գնահատում ձեր աջակցությունը», — գրել է անգլիացին tweeter-ում ժամեր անց:
