«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» պաշտպան Մատիա Դե Շիլյոյի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կատալոնական ակումբը կարող է 10 մլն եվրոյով գնել ֆուտբոլիստին։ «Բարսելոնայի» կազմում իտալացին կարող է փոխարինել պորտուգալացի պաշտպան Նելսոն Սեմեդուին, որը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Դե Շիլյոն «Յուվենտուս» էր տեղափոխվել 2017-ի ամռանը «Միլանից»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 12 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը մասնակցել է Իտալիայի առաջնության 8 խաղի (5-ը՝ հիմնական կազմում), որոնց ժամանակ արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Խաղացողի ակտիվում նաև Չեմպիոնների լիգայի 2 խաղ է։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ։