«Բարսելոնան» «Յուվենթուսին» առաջարկ է արել Մաթիաս դե Լիխտի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Հակառակ «Բարսելոնայի» առաջարկին՝ «Յուվենթուսը» առաջարկել է թիմի մեկ այլ պաշտպանի՝ Դանիելե Ռուգանիի ծառայությունները։
Հիշեցնենք, որ երկու ակումբները միմյանց հետ բանակցում են Արտուր-Միրալեմ Պյանիչ փոխանակման շուրջ։
Դանիելե Ռուգանին «Յուվենթուսի»՝ կորոնավիրուսով վարակված երեք ֆուտբոլիստներից առաջինն էր։ Իտալացի պաշտպանը հաղթահարել է վիրուսը։