«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը արձագանքել է այն տեղեկությանը, թե առաջիկա երկու օրերի ընթացքում նա կազատվի զբաղեցրած պաշտոնից։
«Ոչինչ չգիտեմ, բոլոր հարցերը՝ ղեկավարությանը»,- ասել է Սյոմինը Sport24-ի թղթակցին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 14-ին կամ 15-ին «Լոկոմոտիվը» կհայտարարի Սյոմինի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու ու նրա փոխարեն սերբ մասնագետ Մարկո Նիկոլոիչին նշանակելու մասին։ Sport24-ի տեղեկություններով՝ «Լոկոմոտիվը» 73-ամյա Սյոմինին պաշտոն կառաջարկի ակումբի ենթակառուցվածքներում։