«Ատլետիկոյի» նախկին կիսապաշտպան Արդա Թուրանը պատմել է, թե ինչ է սովորել Դիեգո Սիմեոնեից.
«Ես տակտիկա եմ սովորել Սիմեոնեից: Երբ խաղին տակտիկապես պատրաստ չես, խաղը սկսում ես 0-2 հաշվով պարտվելիս: ՉԼ-ի խաղարկությունում «Չելսիի դեմ խաղին մենք իդեալական պատրաստվել էինք Դիեգոյի շնորհիվ:
Նա մեզ պատմել էր, որ Ազարը աջ պաշտպանի հետ պաշտպանություն չի նահանջում: Մեր պաշտպան Խուանֆրանը 3 անգամ գնաց առաջ, և մենք հաղթեցինք 3-1 հաշվով»,-պատմել է Թուրանը:
2013/14 թթ-ի մրցաշրջանում «Ատլետիկոն» ընդհանուր 3-1 հաշվով հաղթելով «Չելսիին» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտվեց մադրիդյան մյուս ակումբին: